Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Ռաֆահ քաղաքին (Գազայի հատվածի հարավ) հասցրած հարվածներից զոհվել է 100 մարդ, տեղեկացրել է Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը։

Վիրավորների թիվը գերազանցել է 230-ը։ Լրագրողների խոսքով՝ զոհերը հիմնականում կանայք եւ երեխաներ են։

Մինչ այդ ՑԱԽԱԼ-ը տեղեկացրել էր, որ իսրայելական ՌՕՈւ-ն «հարվածներ է հասցրել ահաբեկչական օբյեկտներին Գազայի հատվածի հարավում, Աշ-Շաբուր թաղամասում»։ Al Jazeera հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ հարվածներ են հասցվել նաեւ «Ալ-Խուդա» եւ «Ալ-Ռահմա» մզկիթներին Ռաֆահում, որտեղ ապրում են բազմաթիվ փախստականներ։ Al Mayadeen-ը տեղեկացրել է ավելի քան 50 ավիահարվածի մասին։ Պաղեստինի Կարմիր մահիկը եւս տեղեկացրել է բնակելի տների ռմբակոծությունների մասին կազմակերպության կենտրոնատեղիի մերձակայքում։