Ռուսաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մասին։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը «Իզվեստիա» թերթի հարցազրույցում։

«Այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ում համաձայնեցվում է Մոսկվայի եւ Բաքվի միջեւ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Ղարաբաղում նրանց գտնվելու ժամկետը սպառվում է 2025թ.։

Եվդոկիմովը նշել է, որ Բաքվի կողմից տարածաշրջանի ողջ վերահսկողությունը վերականգնելուց հետո խաղաղապահ զորակազմի դերը փոխվել է։ «Այժմ, հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ միասին իրականացնում են տարածքի պարեկում, շենքերի եւ մշակութային կառույցների պահպանություն»,- նշել է դիվանագետը։