Այժմ հանգիստ իրավիճակ է, կրակոցներ չկան։ Այս մասին  ասաց Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանը։

«Գյուղում անհանգստություն կա, որովհետեւ 3:30-ից կրակում էին, բայց արդեն 1 ժամ է՝ չեն կրակում»,-ասաց նա:

Ավելի վաղ YN.am հայտնել էր, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ: