Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Լիբանանի այն տարածքներին, որտեղից հրթիռներ են արձակվել հրեական պետության հյուսիսում: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ բազմաթիվ հրթիռների արձակումներ են գրանցվել Լիբանանից Նեթուա, Մանարա շրջաններում և Իսրայելի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի բազայում», - ասվում է զեկույցում:

«Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել այն վայրերին, որտեղից գալիս էր կրակը», - հավելել է մամուլի ծառայությունը։