Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին ամիսներին հաստատել է Թայվանին վերջին 30 տարվա ընթացքում զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու ամենամեծ թվով համաձայնագրերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը։

«Մենք սերտորեն համագործակցում ենք Թայվանի հետ՝ ամրապնդելու նրա ինքնապաշտպանական կարողությունները՝ կիրառելով ռազմական օգնության նոր մարմիններ և հաստատելով Թայվանին սպառազինության ամենամեծ թվով պայմանագրերը 30 տարվա ընթացքում՝ Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»: ասել է ՏԱՍՍ-ը։

Թայվանը կառավարվում է իր սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չիանգ Կայ Շեկի (1887-1975) գլխավորած Կուոմինտանգի ուժերի մնացորդները փախան այնտեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գավառներից մեկը։

Միացյալ Նահանգները խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ 1979 թվականին և հաստատեց դրանք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ՝ ճանաչելով «մեկ Չինաստանի» քաղաքականությունը։