Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հրամայել է զորքերը դուրս բերել Ավդեեւկայից, տեղեկացրել է Униан-ը։

«Ելնելով օպերատիվ իրադրությունից, որն ստեղծվել է Ավդեեւկայի շուրջ, շրջապատումից խուսափելու եւ զինծառայողների կյանքն ու առողջությունը փրկելու համար որոշում եմ կայացրել դուրս բերել մեր զորամասերը քաղաքից եւ անցնել պաշտպանության ավելի շահեկան բնագծերում»,- գրել է գեներալը։

Նա նշել է, որ ուկրաինացի պաշտպանները արժանապատվորեն են կատարել իրենց զինվորական պարտքը, արել հնարավոր ամեն բան ռուսական լավագույն զորամասերի ոչնչացման համար, ինչպես նաեւ օկուպանտներին պատճառել են կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ։

«Ձեռնարկում ենք միջոցներ իրավիճակի կայունացման եւ զբաղեցրած դիրքերը պահելու համար։ Զինծառայողի կյանքը բարձրագույն արժեք է։ Ավդեեւկան մենք, միեւնույն է, կվերադարձնենք»,- ավելացրել է Սիրսկին։