Իսրայելի իշխանությունները հնարավոր են համարում, որ Իրանն արդեն ուրբաթ կգրոհի իրենց երկիրը, գրել է BBC-ն։

Դա Ալ-Քուդսի (Երուսաղեմի արաբերեն անվանումն է) օրն է եւ Ռամադան սրբազան ամսի վերջին ուրբաթը։

Հինգշաբթի Իսրայելի կենտրոնական մասում սկսել են լռեցնել GPS-ը։ Դա զգացել են նաեւ խոշոր քաղաքների բնակիչները, այդ թվում Թել Ավիվի եւ Երուսաղեմի, որոնք գտնվում են Գազայի հատվածի մարտական գործողությունների գոտուց հեռու։ Գեոլոկացիայից կախված հավելվածները խափանումներ են ունեցել։