Իսրայելի զինվորական պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարված հասցնել իսրայելական կողմին ապրիլի 12-ից հետո։ Այս մասին տեղեկացնում է The Times of Israel օնլայն-պարբերականը։

Այդ կանխատեսման համաձայն՝ Իսրայելում կարծում են, որ Թեհրանը, որից գործողություններ են սպասում իրանցի գեներալ Մոհամադ Ռեզա Զահեդիի Դամասկոսում զոհվելուց հետո, քայլեր չի ձեռնարկի մինչեւ Իդ ալ-Ֆիթր (Ուրազա-բայրամ) տոնի ավարտը Ռամադան սրբազան ամսվա վերջին։ Այս տարի այն ավարտվում է ապրիլի 12-ին։

Իսրայելում նաեւ կարծում են, որ Իրանի հնարավոր հարվածը ուղղված կլինի ռազմական կամ ռազմավարական օբյեկտների, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ։ Իսրայելական կողմը պատրաստվում է հնարավոր գրոհին ինչպես տարածաշրջանում իրանամետ ցանկացած «արբանյակի», այնպես էլ հենց Իրանի կողմից՝ չբացառելով նաեւ միանգամից մի քանի ուղղություններից կատարվելիք հարվածի հնարավորությունը, նշել է The Times of Israel-ը։