Մայիսի 21-ի գիշերը եւ առավոտյան ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Խարկովին անօդաչուներով եւ հրթիռներով։

Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովի տվալներով՝ ժամը 02.15-ին «Շահեդ» տեսակի դրոնները հարվածել են քաղաքի չորս կետերի։ Բեկորների անկման հետեւանքով հրկիզվել են երկու մասնավոր տուն եւ ավտոտնակ, տուժել է երեք մարդ։ Սինեգուբովի խոսքով, նրանք «սթրեսի մեջ են»։

 

07.05-ին Խարկովը նորից գնդակոծվել է։ Հրթիռային հարվածը, ըստ Սինեգուբովի, հասցվել է տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտին, տուժել է երկու մարդ։

 

Ուկրաինայի ԶՈւ օդուժի հրամանատարության տվյալներով՝ մայիսի 21-ի գիշերը ՌԴ զորքերը արձակել են 29 հարվածային անօդաչու, որոնցից 28-ը խփվել է ՀՕՊ միջոցներով։

ՌԴ զորքերը վերջին ամիսներին ավելացրել են Խարկովին հասցվող հարվածների ինտենսիվությունը, իսկ մայիսի 10-ից հարձակում են իրականացնում Խարկովի մարզի սահմանամերձ շրջաններում։ Ճակատում տեղի ունեցողի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ «Մեդուզայի» թարմ ամփոփագրում։