ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։