Վաշինգտոնի վարչակազմը ամերիկյան ուժերի դասավորությունը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում Սիրիայում ահաբեկիչների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը երկուշաբթի օրվա ճեպազրույցում։


«Ոչ մի փոփոխություն, որքան ինձ հայտնի է»,- ասել է նա։ Ռայդերը փաստել է, որ «Սիրիայում տեղակայված են մոտ 900 ամերիկացի զինվորականներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «վերջնական ջախջախման առաքելությանն աջակցելու համար»։

«Այդ ուժերը հիմնականում գտնվում են, ես կասեի, Սիրիայի արեւելյան եւ հյուսիսարեւելյան մասում, նրանք այնտեղ են արդեն որոշակի ժամանակ»,- ավելացրել է նա։ «Այնպես որ դա մոտ չէ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, Հալեպում եւ Համայում տեղի ունեցողին», ընդգծել է Ռայդերը, բայց հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի «ուշադիր հետեւել» իրադարձություններին։