Վերջերս Ռուսաստանի կողմից Սիրիային տրամադրվող օգնության մասին շատ է բարձրաձայնվում։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական բանակից 95 հազար մարդ պատրաստվում է միջամտել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և պայքարել ահաբեկիչների դեմ:

Հոկտեմբերին Սիրիայի կողմից իրականացվելիք ռազմական գործողություններին մասնակցելու են նաև ռուսական 170 կործանիչ և 700 զրահապատ մեքենա, հրետանի։