Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը բացառիկ կադրեր է հրապարակել Սիրիայի Լաթակիա քաղաքում ռուսական ռազմական տեխնիկայի առկայության վերաբերյալ: TF1-ի լրագրողների տեսանյութը սկսվում է հետևյալ խոքերով՝ «Աբբողջ աշխարհն է խոսում, բայց ոչ ոք դեռ չի տեսել»...

Հիրավի, ցայժմ համաշխարհային լրատվադաշտը հեղեղված էր Սիրիայում ռուսական ռազմական տեխնիկայի առկայության վերաբերյալ բազմաբնույթ հրապարակումներով, որոնց համար որպես փաստական հիմք էին ծառայում բացառապես արբանյակային լուսանկարները:

Լաթակիայի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս՝ ֆրանսիացի լրագրողները գաղտնի նկարել են ՌԴ օդուժին պատկանող АН-124 տեսակի տրանսպորտային ինքնաթիռը և տասնյակ СУ տեսակի ռուսական մարտական օդանավեր, իսկ թռիչքուղու ծայրում՝ բազմաթիվ ռազմական ուղղաթիռներ:
Մինչդեռ լրագրողներին դիմավորած սիրիացիները հերքել են օդանավակայանում ռուսների առկայության մասին տեղեկությունները, իսկ Լաթակիայում արված հարցախույզի մասնակիցները հիմնականում նշել են, որ թեպետ քաղաքում դեռևս չեն երևում ռուս զինծառայողներ, այնուամենայնիվ, իրենք շատ ուրախ են Սիրիայում ռուսների ներկայության աճին:

Այս համատեքստում, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինուժի հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավն էլ հայտարարել է, որ, ստացված հետախուզական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը Լաթակիայում հեռահար ռադիուսի հակահրթիռային համակարգ է ստեղծում, որը խոչընդոտելու է Արաբական Հանրապետության այդ հատվածում ԱՄՆ-ի և դաշնակիցների գործունեությանը:

Արմեն Պետրոսյան` facebook