Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իսլամիստ գրոհայինները ջանում են նոր թաքստոցներում թաքցնել իրենց զինմթերքը՝ օգտագործելով բնակավայրեր և մզկիթներ։

Արաբական լրատվամիջոցներում լուրեր կան այն մասին, թե ռուսական պաշտպանության նախարարության խոսնակը երեկ հայտնել է, որ նրանք բացահայտել են այս իրողությունը, համաձայն որի դահեշականները նոր թաքստոցներ են որոնում իրենց զինապահեստների տեղակայման համար։

Նրանք այս անգամ օգտագործում են բնակավայրեր և առավելապես՝ մզկիթներ ռուսական բանակի տեսողությունից թաքնվելու համար: