Թուրքիան միջազգային համաձայնագրի շրջանակում Հայաստան զինվորներ է ուղարկելու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Նշենք, Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և փակ սահմաններ ունեցող երկիր է:

Զինծառայողները Հայաստան են գալու Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում։ Նրանք Հայաստանում կմնան 3 օր՝ հոկտեմբերի 11-14-ը։

Հայտարարության մեջ ասված է. «Թուրքական վերահսկող խմբի կազմում ներառվելու է զինծառայող նաև Սլովակիայից։ Հոկտեմբերի 14-ին խումբը կվերադառնա Թուրքիա»: