Սիրիայում քրդերի առաջնորդները ակնկալում են, որ մի քանի շաբաթվա ընթացքում գրոհներ են սկսվելու «ԻՊ»-ի կենտրոն Ռաքքա քաղաքի վրա՝ նրանց դուրս վտարելու համար։

Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այս գործողությունը տեղի է ունենալու ԱՄՆ-ի զինուժի օգնությամբ: ԱՄՆ-ն ինքն է որոշելու սկսման ժամկետը։

Հիշեցնենք, որ քրդական ջոկատները գտնվում են Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում և պատերազմական գործողությունների ժամանակ ԱՄՆ-ի օժանդակությամբ նպաստել են «ԻՊ»-ի դեմ պայքարում։