Այսօր Ռուսաստանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ քննարկվել է Սիրիայում Բաշար Ասադի իշխանության զեկին մնալու հարցը։

Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնազրկումը նշանակում է ահաբեկիչների իշխանության ընդունում։ Ռուսական դեսպանատան ռմբակոծվելու հանգամանքը ահաբեկչական գործողությունների շոշափելի փաստ է։

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է այս հարցին՝ հավելելով, որ Ռուսաստանն ունի շատ հստակ դիրքորոշում Սիրիայում «ԻՊ»-ի ոչնչացման մասին և այդ դիրքորոշումը չի փոխվելու։