Նիգերիայի կառավարությունը որոշել է երկրում 15 օր ռազմական դրություն հայտարարել, որպեսզի ռազմական անհրաժեշտ գործողություններով ոչնչացնի «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման անդամներին։

Ըստ արաբական լրատվամիջոցների, «Բոկո Հարամ» խմբավորումը Նիգերիայում, Քամերոնում և Չադում ահաբեկչական գործողություններ են իրականացրել։ Նիգերիայի կառավարությունը ձերբակալել է 1100 կասկածյալների՝ մեղադրելով նրանց ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։

Մյուս կողմից երեկ Սպիտակ Տնից հնչել է Օբամայի հայտարարությունը, որ ԱՄՆ-ն 300 զինծառայող է ուղարկելու Քեմերոն Բոքո Հարամի դեմ պայքարելու համար։