Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի օդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրել են 60 հարվածներ, որոնցից 51-ը հարվածել են իսլամիստների կենտրոններին Դամասկոսում, Հալեպում, Համայում և Լաթաքիայում։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ 51 հարվածները մեծ վնասներ են պատճառել ահաբեկիչների կենտրոնական հավաքատեղիներին, զինապահեստներին, 2 ստորգետնյա թաքստոցների և զինավարժության կենտրոնների։