ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ-ն, Իրաքի և քրդական ջոկատների օժանդակությամբ, հյուսիսային Իրաքում գրոհել է «ԻՊ»-ի կենտրոնները, ինչի արդյունքում ազատել է 70 գերիների, որոնցից 20-ը իրաքցի զինծառայողներ են։

Ազատված գերիները հայտնել են, որ «ԻՊ»-ն նախապատրաստում էր նրանց մահապատժի ենթարկել առաջիկա հինգշաբթի օրը։

Զինյալ ընդհարումների ընթացքում զոհվել է ԱՄՆ-ի զինծառայողներից մեկը: Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ սա առաջին զոհն է ԱՄՆ-ի բանակից 2014թ.-ից ի վեր։ Քրդական ջոկատները գերի են վերցրել «ԻՊ»-ի 5 ահաբեկիչների։