Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռուսական օդուժի ընդհանուր ձեռքբերումների մասին մանրամասն տեղեկություններ։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական օդուժը մինչ հիմա իրականացրել է 1631 օդային գրոհ, հարվածել է 2084 ահաբեկչական կենտրոնների:

Գրոհների արդյունքում ոչնչացրել է 287 կենտրոնական հավաքատեղի, 57 ճամբար, որտեղ մարզվում են ահաբեկիչները, 40 հրթիռներ և պայթուցիկներ սարքելու արհեստանոցներ, 155 զինապահեստի կենտրոններ։