«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Փարիզում իրականացված մի քանի ահաբեկչությունների համար։ Ինչպես տեղեկանում ենք CNN-ից, ահաբեկչությունները տեղի են ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի վեց տարբեր շրջաններում։ 

Հիշեցնենք, որ Ֆրանսիան հայտարարել է երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին և փակել է երկրի սահմանները Փարիզում տեղի ունեցած մի շարք զինված հարձակումներից և պայթյուններից հետո, ինչի արդյունքում մահացել են առնվազն 150 մարդ, ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Հաղորդվում է, որ ոչնչացվել են 5 ահաբեկիչ: Փարիզի բնակիչներին կոչ է արվել տանից դուրս չգալ: Մոտ 1500 զինվորականներ ուղարկվել են երկրի տարբեր շրջաններ: