Վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները ինձ հիշեցրեցին Օսվալդ Շպենգլերի հայտնի աշխատությունը, որով մեծ մտածողը կանխատեսում էր Եվրոպայում քաղաքակրթության մայրամուտի և մարդկության թատերաբեմից դուրս գալու իրողության մասին: «Յուրաքանչյուր քաղաքակրթություն ստեղծում է իր արժեքները, որոնք տարբեր են այլ քաղաքակրթությունների արժեքներից»,- սա կարելի է համարել տեսության մեխը:

2011 թվականի մարտի 15-ին սկիզբ առավ սիրիական ռազմական հակամարտությունը՝ Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների և իրենց Սիրիայի ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի Սիրիական խմբավորումների, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների միջև։ Այն շարունակվում է մինչ օրս։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Սիրիայում 2011 թվականից ի վեր զոհվել է 162.402 մարդ: ՄԱԿ-ի տեղեկություններով` զոհվածների ընդհանուր թվից 53.978-ը խաղաղ բնակիչներ են, որոնցից 8607-ը՝ երեխաներ, իսկ 5586-ը՝ կանայք:

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում, ըստ նախնական տվյալների, զոհվել է 158 մարդ, վիրավորվել՝ մոտ 400 մարդ:

Փարիզի ահաբեկչությունը մարդկության հերթական կաստային ու ռասսայական դասակարգման օրինակ է. հեթական անգամ «մարդ-սուբյեկտը» ենթադասվեց նորին գերազանցություն քաղաքականությանը:

Կատարվել է սոսկալի ողբեգություն, մահացել են անմեղ մարդիկ, աշխարհը սգում է, տարբեր երկրներից դատապարտող կոչեն են հնչում, բայց պետք է մի պահ սթափվել ու հայացք նետել վերջին 4-5 տարիներին Սիրայում տեղի ունեցող իրադարձություններին: Ամենօրյա պայթունները, բացահայտ ու սարսափելի սպանությունները աշխարհի համար դարձել են բնական: «Հումանիստ» ու «աստվածավախ» համամոլորակային հասարակությունը, սակայն, որևէ կերպ չի նկատում այս ամենը, կամ չի ցանկանում բարձրաձայնել սիրիական դեպքերի, դրանց արդյունքում որբացած ու սպանված հազարավոր մանուկների մասին: Փաստ է, որ սիրիական «արյունոտ հնգամյակը» մարդականց մոտ չառաջացրեց այնքան ողբ ու լաց, որքան փարիզյան ահաբեկչությունը:
ՀԳ. BFMTV-ի հաղորդմամբ` այսօր՝ փարիզյան ահաբեկչություններից հետո առաջին անգամ, ֆրանսիական օդուժը Սիրիայի Էր-Ռաքա քաղաքում ռմբակոծել է ԻՊ-ի դիրքերը:

Արմեն Հովասափյան