ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք կգտնեն Եգիտոսում կործանված օդանավի մեջ պայթյուն կազմակերպած ահաբեկիչներին: 

«Մենք կփնտրենք նրանց ամենուր, որտեղ էլ նրանք թաքնված լինեն: Մենք նրանց կգտնենք մոլորակի ցանկացած կետի վրա և կպատժենք»,- ասել է Վլադիմիր Պուտինը Կրեմլում տեղի ունեցած իրավապահ մարմինների հետ խորհրդակցության ժամանակ: 

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը առաջին անգամ չէ, որ բախվում է բարբարոսական ահաբեկչական հանցագործության հետ: 

«Մենք ոչ ոքի և ոչինչ չենք մոռացել»,- եզրափակել է նա: