«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր քարոզչական տեսաուղերձը լրջորեն վախեցրել է ամերիկյան ԶԼՄ-ներին:

Խոսքը գնում է տեսանյութի մասին, որտեղ տղամարդը, ում դեմքը չի երևում, աղոթում է, պատրաստում պայթուցիկ սարք և հագնում մահապարտի գոտին: Նաև ցուցադրվում են կադրեր Նյու-Յորքի մարդաշատ վայրերից՝ Թայմս-սքուեր, «TGI» սրճարան, հանրահայտ դեղին տաքսիներ:

Տեսաուղերձի վերջում ցուցադրվում է Փարիզի ահաբեկչություններից հետո ելույթ ունեցող նախագահ Օլանդը: