ԱՄՆ իշխանությունները պահանջում են, որպեսզի Թուրքիան ուժեղացնի Սիրիայի հետ սահմանի հսկողությունը, որպեսզի կանխի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մուտքը Եվրոպա: 

Ինչպես տեղեկանում ենք The Wall Street Journal-ից, Վաշինգտոնը Անկարային ստիպում է Սիրիայի հետ սահմանին հավելյալ ուժեր տեղակայել: ԱՄՆ-ն կարծում է, որ  պետք է անհապաղ փակել մոտ 100 կմ երկարությամբ հատվածը, որը շատ ակտիվորեն օգտագործվում է ահաբեկիչների կողմից «ԻՊ» տեղաշարժն ապահովելու համար:

Պենտագոնի փորձագետները կարծում են, որ սրա համար անհրաժեշտ կլինի գրեթե 10 հազար զինվոր: ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ուժեղացրել է ճնշումը Փարիզի ահաբեկչություններից հետո: