Անկարան կքննարկի Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական միջոցների արձագանքի մասին հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Ըստ նրա խոսքերի՝ իշխանությունը «խորհրդակցություն կանցկացնի զինված ուժերի և մյուս գերատեսչությունների հետ»: Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան չի «կորի» առանց ռուսական գազի ներկրման: 

«Դուք գիտեք, որ մենք ամբողջ կյանքի ընթացքում չէ, որ օգտվում են բնական գազից: Այս ազգը սովոր է տառապանքներին: Եվ խոսքը չի գնում նրա մասին, որ մենք կկործանվենք առանց ռուսական գազի: Ես արդեն ասել եմ, որ բացի Ռուսաստանից մենք նաև այլ երկրներից ենք գազ գնում: Աստծո օգնությամբ մենք կհաղթահարենք դժվարությունները»: