Օրերս հնչել է Պուտինի ամենակոշտ հայտարարություններից մեկը: Նա հրամայել է պատժել յուրաքանչյուրին, ով կսպառնա Սիրիայում գտնվող ՌԴ զինծառայողներին: Պուտինը և Շոյգուին, և մյուս պատասխանատուներին հրամայել է անխոս կրակ բացել յուրաքանչյուր վտանգի դեպքում: 

Սա վերաբերում է ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին: Փաստացի այս նախազգուշացումը ուղղված էր Թուրքիայի ղեկավարությանը: