Ազերիների առաջնորդ Ի.Ալիևն այսօր հրաման է ստորագրել,որի համաձայն երկրի ամենաազդեցիկ և հզոր նախարարություններից մեկը՝ Ազգային անվտանգության նախարարությունը կազմալուծվել է,որի "փլատակների" վրա ձևավորվել են երկու նոր գերատեսչություններ՝ Պետական անվտանգության ծառայությունը,որի ղեկավար է նշանակվել Մադաթ Գուլիևը և Արտաքին հետախուզության ծառայությունը,որը ղեկավարելու է Օրհան Սուլթանովը...

Ազերիների անփոխարինելի առաջնորդը,երևում է,որ ԱԱՆ-ում տեղի ունեցածից հետո ստրեսային վիճակից դուրս չի եկել...11 տարուց ավել այս նախարարությունը ղեկավարած Էլդար Մահմուդովին "գահընկեց" անելը բազում վարկածներ առաջ բերեցին...Այս երեք ամիսների ընթացքում Ի.Ալիևի ջղաձգումները և ԱԱՆ-ի հետ համագործակցող այլ նախարարություններում մաքրազերծումները բերում են այն եզրակացության,որ ավելի ճիշտ են նրանք,ովքեր գտնում էին,որ Է.Մահմուդովը պետական հեղաշրջում է նախապատրաստել,որը սակայն բացահայտվել է...Ալիևյան ԶԼՄ-ները նույնիսկ կոնկրետ անձանց անուններ են տալիս ,և հայտարարում,որ Ի.Ալիևին իշխանությունից հեռացնելու համար շահագրգիռ մարդիկ և կազմակերպությունները 16 միլիարդ եվրո են պահուստավորել Բաքվում...Հենց սրանով էլ կարելի բացատրել այն,որ Ալիևի նման հիստերիկը և հիշաչարը կազմալուծեց ԱԱՆ-ն,որի անվան հետ ունի վատ հիշողություններ...

Գագիկ Համբարյան