ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները և հատուկ ծառայությունները փնտրում են 21-ամյա Օյգուլ Մ.-ին, ով, ըստ նախնական տեղեկությունների, համախոհների հետ Ռուսաստանի տարածքում նախապատրաստում է ահաբեկչություն իրականացնել: 

Ինչպես հայտնում են LifeNews-ի աղբյուրները, աղջիկը մի քանի անգամ սպառնացել է պայթեցնել ինքն իրեն: Ենթադրվում է, որ աղջիկը 29-ամյա Բուլատ Ա.-ի հետ միասին գտնվում է Վրաստանում: Նրանք այնտեղ են ժամանել Թուրքիայի միջոցով: Նրանք երկուսն էլ Ինգուշետիայից են: 

Նշենք նաև, որ աղջկա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի քաղցկեղ: