ԱՄՆ ԶՈւ-ն ցուցադրել է, թե ինչպես են Իրանի ռազմական նավերը ուսուցողական հրթիռային կրակոցներ արձակում ամերիկյան «Հարրի Թրումեն» օդանավերի կրիչին շատ մոտ տարածքում։ 

Միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում։ Այդ տարածքում գտնվել են նաև այլ ռազմական օբյեկտներ՝ ոչ միայն ամերիկյան, այլև ֆրանսիական։

Թեհրանը դեռևս չի արձագանքել այս տեսանյութի հրապարակմանը։