Առնվազն 10 մարդ զոհվել է Ստամբուլի գլխավոր հրապարակումտեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում, իսկ 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Այժմ փորձ է արվում պարզելու պայթյունի առաջացման պատճառը, ինչպես նաև դրա հեղինակներին հայտնաբերելու: Ինչպես հայտնում է FrancePress-ը դիտարկվում է ահաբեկչության վարկածը:

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10-ին: Վկաները պատմում են, որ լսել են պայթյունի բարձր ձայն: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները: 

Ինչպես տեղեկանում ենք CNN-ից, տուժածների թվում են նաև զբոսաշրջիկներ Նորվեգիայից և Գերմանիայից: Վարչապետ Դավութօղլուն հրավիրել է շտապ խորհրդակցության երկրի անվտանգության մարմինների ղեկավարների հետ: