Ռուսաստանը կնքված պայմանագրերի շրջանակում կշարունակի զինամթերք վաճառել Ադրբեջանին և Հայաստանին՝ որպես ռազմավարական գործընկերների: Այս մասին հայտարարել է Դմիտրի Ռոգոզինը. տեղեկանում ենք ТАСС-ից: 

Ադրբեջանը սկսած 2000-ական թվականներից ակտիվորեն զինամթերք էր գնում Ռուսաստանից, սակայն գործարքային փաթեթի առավել մեծ մասը կնքվել է 2010-ական թթ. և գնահատվում էր ոչ պակաս քան 4 մլրդ դոլար: Այս փաթեթով Բաքուն ստացել է Т-90С տեսակի 100 տանկ, 100 БМП-3, 18 САУ 2С19М1 «Мста-С», 18 САУ 2С31 «Вена», 18 РСЗО 9А52 «Смерч» և 18 ТОС-1А «Солнцепек» համակարգ, 10 «Хризантема-С» ռազմական մեքենա, ինչպես նաև 300 ПЗРК «Игла-С» և այլն:

Բացի այդ, Ադրբեջանին տրամադրվել է 2 С-300ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիչռային համակարգ և «Тор-М2Э» զենիթային համակարգի մի քանի մարտկոց, տրանսպորտային Ми-17 60 ուղղաթիռ և Ми-35М 24 հարվածային ուղղաթիռ:

Հայաստանի գնումները շատ ավելի համեստ են: Հայտնի է, որ վերջին տարիներին երկիրը ստացել է Т-72Б տեսակի 35 տանկ, ինչպես նաև 110 չճշգրտված տեսակի ռազմական մեքենա ու 50 շարժական զենիթահրթիռային համակարգ: 

Նշենք, որ ներկայումս Երևանը ունի ՌԴ-ից 200 մլն արժողությամբ զինամթերք գնելու վարկ: Այս համաձայնագրով ՀՀ-ին պետք է տրամադրվի РСЗО «Смерч», ПЗРК «Игла-С», «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ТОС-1А «Солнцепек» համակարգեր, 9М113М կառավարվող հրթիռներ, РПГ-26 նռնականետեր, կապի միջոցներ:

Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ավելի է ընդգծվում ՌԴ կողմից զինամթերքի վաճառքը Ադրբեջանին: Այս առընչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև Սերժ Սարգսյանը, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ: