Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մայիսյան հաղթական տրամադրությամբ ու բարձր պատասխանատվությամբ են շարունակում ծառայությունը: Գիտակցում են, որ արդեն 24 տարի երաշխավորում են երկրի անվտանգությունն ու դիմակայում ժամանակի մարտահրավերներին: Առաջնագծում պատասխանատվության մեծ բաժին ունեն նաև տանկիստները: Արամը, Գագիկն ու Սամվելը ներկայացնում են պաշտպանության բանակի տանկերից մեկի կազմը: