Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունից հետո Էրդողանն էլ խոսեց և իր մտահոգությունը հայտնեց Ֆրանսիայում բողոքի ակցիաների ու ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման կապակցությամբ` նշելով, որ դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումն ու արևմտյան մամուլի անտարբերությունը:

Վերջինս Փարիզի զանգվածային ակցիաները նմանեցրել է 2013 թ. Ստամբուլում Գեզիի դեպքերի հետ` ակնարկելով դավադրությունների մասին: Բայց կարևորն այստեղ այն է, որ Թուրքիայի իշխանությունները փորձում են «վրեժխնդիր» լինել Եվրոպայից և «հակահարված» տալ ոչ միայն Գեզիի դեպքերի, այլև վերջին տարիներին Թուրքիայում բռնությունների ու հակաժողովրդավարական ալիքի հետ կապված Եվրոպայից իրենց դեմ ուղղված քննադատությունների կապակցությամբ:

Լևոն հովսեփյանի ֆեյսբուքյան էջից: