«Կարևոր բանակցություններ են անցկացվել Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցով։ Մենք ակնկալում ենք, որ նախագահները կհանդիպեն հունիսին»,- իր Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեմյս Ուորլիքը։

Փաստացի, ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսին։