Զորավարժությանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր: Զորավարժության ընթացքում, զարգացող իրադրության պայմաններում, կատարվել է հարձակողական և պաշտպանողական մարտի պլանավորում և ղեկավարում: Զորավարժության ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում և տրվել են համապատասխան հանձնարարականներ: Զորավարժության ընթացքում բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և դրամական պարգևներով: