Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայքէջում հրապարակվել է տխրահռչակ «սև ցուցակի» թարմացված տարբերակը, որը ներառված է Արցախ այցելած հարյուրավոր օտարերկրյա քաղաքացիների անուններ:

Մայիսի ութին թարմացված 50 էջանոց ցուցակում ներառված է 668 անձի վերաբերյալ տեղեկություն: Հատկանշական է, որ 2017թ. ցուցակը համալրվել է 4 տասնյակ անուններով, որոնք վերջին ամիսներին Արցախում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդներն ու բլոգերների կոնֆերանսի մասնակիցներն են: Ավելին, չնայած խայտառակ արտահանձնմանն ու ձերբակալությանը, ցուցակում դեռևս 21-­րդ հորիզոնականն է զբաղեցնում բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Ըստ պետությունների բաշխվածության՝ Ադրբեջանի «սև ցուցակում» ամենաշատը ներառված են ՌԴ քաղաքացիներ (այդ թվում՝ բազմակի քաղաքացիություն ունեցողներ)՝ 162 անձ, այնուհետև Գերմանիայի՝ 61, Իտալիայի՝ 47, ԱՄՆ՝ 44, Ֆրանսիայի՝ 40 քաղաքացիներ: