Տավուշի մարզի Նոյեմբերյանի պաշտպանական դիրքերից մեկում այսօր՝ հուլիսի 28–ին, պայմանագրային զինծառայող է մահացել։

Ավելի ուշ պարզվել է, որ նա Տավուշի մարզի Քարկոփ գյուղի 33–ամյա բնակիչ Արկադի Ղամբարյանն է (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ)։ Վերջինս մահացել է հրազենային վիրավորումից։ Այս տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Դեռեւս հայտնի չէ՝ արդյոք զինծառայողը հակառակորդի գնդակից է զոհվել:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: