Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արեւելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն հովհաննիսյանի փոխանցմամբ, ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: