ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը մարտի 10-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարները:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ եւ առաջիկա գործընթացները, որոնց վերաբերյալ ներկաները ցուցումներ եւ հանձնարարականներ են ստացել Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից: