WTKR հեռուստաալիքը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ԱՄՆ ՌԾՈՒ USS Harry S. Truman ավիակիրը հեռանում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի Նորֆոլկ նավահանգստից:

«Harry S. Truman-ի գլխավորությամբ խումբը լքում է Նորֆոլկ ծովաբազան»,- նշված է WTKR-ի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ ՌԾՈՒ հարվածային խումբը՝ USS Harry S. Truman ավիակրի գլխավորությամբ, ապրիլի 11-ին ուղղվել է Մերձավոր Արեւելքի շրջան: ԱՄՆ ՌԾՈՒ մամուլի ծառայությունից հայտնել են, որ խումբը մեկնել է Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայի ափերին տեղակայվելու համար:

Ավիակրից բացի, հարվածային խմբի մեջ են մտել հրթիռայի հածանավ USS Normandy-ն եւ USS Arleigh Burke, USS Bulkeley, USS Forrest Sherman ու USS Farragut էսկադրոնային ականակիրները: Ավելի ուշ խմբին կմիանա եւս 2 ականակիր՝ USS Jason Dunham-ը եւ USS The Sullivansը: