Հայաստանի Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ժամը 13:35-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի դին:

20-ամյա զինծառայողը որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ: