Նոր զորանոցներ կամ առհասարակ նոր ռազմական օբյեկտների կառուցումը վերջին 5 տարիների ընթացքում կտրուկ ակտիվացել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Երևի թե չկա այնպիսի ռազմական նշանակության տեղամաս, որտեղ ամեն տարի հենց միայն այս ուղղությամբ փոփոխություններ չլինեն։

Զինծառայողների սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը նաև ուղիղ կապ ունի տվյալ ստորաբաժանման մարտունակության վրա»: