Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն իր հասարակությանը «նախապատրաստում է» խաղաղության:

Լայնածավալ զորավարժությունների երկրորդ օրվա վերջում մեզ ուղերձ են հղել «խաղաղության ջատագովնրը» «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ» գրությամբ... Սա պետք ա կոխել բոլոր նրանց աչքը , ովքեր կարծում են թե թուրքը փոխվելա ու էլ առաջվանը չի...

Ավելի վաղ Կարեն Հովհաննիսյանը մեկ այլ գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Ադրբեջանը լայնածավալ զորավարժությունների մասին չի տեղեկացրել ԵԱՀԿ-ին, մինչդեռ նմանատիպ լայնածավալ զորավարժության մասին Ադրբեջանը պետք է նախապես տեղեկացներ ԵԱՀԿ-ին, իսկ  խաղաղության ձգտելու դեեպքում՝ նաև Հայաստանին:

Ռազմական վերլուծաբանի կարծիքով դա բացահայտ ռազմական ուժի առավելության ցուցադրում է, հոգեբանական ճնշման փորձ:

«Հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս հարցը կբարձրացնի ԵԱՀԿ-ում, քանի որ Ադրբեջանը փորձ է անում դուրս գալ միջազգային վերահսկողությունից, որը հղի է անդառնալի հետևանքներով:
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններն ընդհանրապես, և այս վերջինը մասնավորապես դուրս է երկու երկրների միջև խաղաղության մթնոլորտի ձևավորման մասին հայտարարության կոնտեքստից: Ինչպես միշտ , Ադրբեջանն ասում է մեկ բան, անում մեկ այլ բան:
Ակնկալում եմ հարցի բարձրացում ՀՀ-ի կողմից միջազգային կառույցներում»,- գրել է Կարեն Հովհաննիսյանը: