Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Չինարիի վրա այլևս չկրակելու մասին հայտարարություն անողների հետ կուզեմ մեկ գիշեր Չինարիում գիշերենք: Վստահ եմ, որ հաջորդ օրը կասեն, որ մեզ անհրաժեշտ է ընդմիշտ լռեցնել հակառակորդի կրակակետերը...Ե՞րբ են սովորելու անվտանգության վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններ չկատարելու ոչ այդքան էլ բարդ դասը»: