«Բանակի ակունքները գալիս են քաղաքական և ռազմական քայլերից»,- հրապարակված տեսանյութում նշել է սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ առաջարկելով խմել բանակի գերագույն գլխավոր հրամանատար՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կենացը:

Սպարապետը առաջին քաղաքական քայլը համարել է ՀԱԲ-ի վճռական և կտրուկ ցրումը: «Եթե Ալիևը, Շևարդնաձեն, մյուսները մինչ այդ ունենային այդ քաղաքական վճռականությունը, համարձակությունը, իրենց մոտ անկասկած ավելի լավ կլիներ, և մեր պատերազմն էլ կարող էր այլ ընթացք ունենալ»,- նշել է Վազգեն Սարգսյանը:

Սպարապետը երկրորդ քաղաքական քայլը համարել է Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Գրաչովին այն մասին, որ ռուսական 2 գունդ պետք է մնա Հայաստանում. «Եվ այդ 2 օջախը դարձավ պորտալարը. Լենինականում եղած դիվիզիան՝ էդ պորտալարը, մինչև էսօր զինամթերք է բերում: Էն, ինչ ստացել ենք սովետական զորքերից, 96 թվականին էդ ամեն ինչը եռապատկվել է»:

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ի պատասխան ասել է. «20 տարի հետո կցուցադրեք»:

Ինչպես նշել է Վազգեն Սարգսյանը՝ իր հավատը նախագահի նկատմամբ գալիս է նրանից, որ նա երբեք չի սխալվել կարևոր հարցերում. «Ով ինչ ուզում է ասի՝ ես հավատացել եմ ու հավատում եմ»:

Մանրամասն՝ տեսանյութում: