Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է «դիվերսիայի» մասին ադրբեջանական կողմի տեղեկությունը։

Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հերքել է ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությանը, թե իբր հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել։

Տեղեկությունը թե իբր եղել է խոշոր տրամաչափի զենքերով ինտենսիվ հրետակոծություն, Հովհաննիսյանը նույնպես համարեց ապատեղեկատվություն։

Տեղեկատվության ստուգման կենտրոն