Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Կառավարության ֆինանսավորմամբ Գերմանիայի Բադ Քրոթցինգենի Շվարցվալդ կլինիկայում վերականգնողական բուժում ստացող, ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Հայկ Սեխլիյանն արդեն իսկ դրական բուժական արդյունքներ է գրանցում։ Հայկին առողջություն եմ մաղթում և բարի վերադարձ տուն»: