Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Հայկ Մինասյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան։ Հայկը զոհվեց ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը, Մարտունու շրջանում՝ հրետանային դիվիզիոնի կրակի կառավարման կետում, հրետակոծության հետևանքով սրտի շրջանում մահացու վիրավորում ստանալու պատճառով։
«Հավերժ փառք քեզ հերո՛ս, դու կաս ու ապրում ես..․
Մենք շարունակելու ենք քո ու բոլորի սխրանքների ուղին...»,- կարդում ենք «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» էջում: